ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ պարեկները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկությունը չարամտորեն խախտած վարորդին, ով ավտոմեքենայով տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին, ինչից հետո նրա ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 17-ին, Արշակունյաց պողոտայում նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, այն վարել է հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակով և վթարային իրավիճակներ ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ Ա․ Խուդինյանը անգամ կարողացել է ձեռք բերել խախտումը հաստատող տեսագրությունը։
Արդեն երեկ ՊԾ Երևանի գնդի հետախուզական գնդի պարեկները հայտնաբերում են նշված ավտոմեքենան և վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխում ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 38-ամյա Աշոտ Մ․-ն է, ով Արշակունյաց պողոտայում իր վարած «BYD» մակնիշի էլեկտրամոբիլով դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու, կամ կանգնած տրանսպորտային միջոցը, կամ խոչընդոտը շրջանցելու հետ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է՝ ինչպես է նա խախտել երթևեկության կանոնները։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։