211652_close_icon
views-count3685 դիտում article-date 12:31 04-10-2019

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը. այն կուղարկվի ՍԴ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի փակ գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։ Նախագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր: 2 քվեաթերթիկ անվավեր է եղել»,-հայտարարեց Վ. Հովակիմյանը։ Այսպիսով, նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=27&v=RugM0UKDDAY]armlur.am[/url]-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր