2381 դիտում
12:14 02-10-2019
ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել ՍԴ դատավոր(անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը:
[url=https://armenpress.am/arm/news/990170.html]«Արմենպրես»-[/url]ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Խմբակցությունում հավաքվել ենք, քննարկել ենք: Այսօր նայելով հիմնական դրույթները, փաստաթղթերը՝ տեսել ենք, որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումները շատ թույլ են, և քանի որ ԱԺ-ն չէ որոշողը ՝ Թովմասյանը կմնա՞, թե կհեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար մենք խմբակցությունով վճռեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-նշեց Ծառուկյանը:
Ծառուկյանը նաև հիշեցրեց, որ դեռ նախորդ գումարման ԱԺ-ում իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու հարցով քվեարկությանը:
Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ արդեն ընթացող քառօրյա նիստերի ընթացքում: ԼՀԿ-ն հայտնել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին:
Նմանատիպ նյութեր
4732 դիտում
14:08 17-09-2019
ԲՀԿ-ն այս պահին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում
4862 դիտում
14:53 19-09-2019
ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը
Այս բաժնից
757 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
694 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է