2005 դիտում
16:48 01-10-2019
Կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր և դաշնակահար Հայու Ջանի հետ
Ճանաչում վայելող դաշնակահար Հայու Ջանը համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգային երեկո: Միջոցառման ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան) մենակատարի հետ կներկայացնի Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները:
Հայու Ջանը (Չինաստան) երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար:
Հայու Ջանը ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Դաշնակահարը համերգային գործունեություն ծավալելուց բացի Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը և վերջինիս երաժշտական ղեկավարն է:
Նա վարպետության դասեր է անցկացնում Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում:
Հայու Ջանը դաշնամուրի առաջին դասերը ստացել է 9 տարեկանում: Երկու տարի անց 150 թեկնածուներից ընտրվել և ընդունվել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիան, որն ավարտել է 2002-ին՝ շահելով մի շարք պատվավոր կոչումներ: 2011-ին ավարտել է Hochschule für Musik և Theater Hannover-ը` ուսանելով պրոֆեսոր Բերնդ Գյոտցեի մոտ: Նա լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտն էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
23:36 17-11-2021
Ճանաչված դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
1963 դիտում
23:26 04-05-2021
Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
943 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի