211652_close_icon
views-count1398 դիտում article-date 23:36 17-11-2021

Ճանաչված դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ նոյեմբերի 18-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին հանդես կգա ճանաչված դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը (Շվեյցարիա)։ Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Ծրագրում Ֆ. Շոպենի  դաշնամուրի կոնցերտ N 2 և Դ. Շոստակովիչի կամերային սիմֆոնիա ստեղծագործություններն են։

Համերգը կուղեկցվի նկարիչ Կարեն Գրիգորյանի նկարների ցուցահանդեսով։ Վերջինս 1989-ից Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է․ թատրոնում ձևավորել է լավագույն ներկայացումները։ Ձևավորել է նաև «Խոր Վիրապ» ներկայացումը` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ կոչման, 2012թ. դարձել է ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր:

Ժոզեֆ Մորիս Վեդերը շվեյցարացի դաշնակահար է, հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, որոնցից են Նյու Յորքի Կարնեգի հոլը, Բեռլինի Ֆիլհարմոնիկը, Վիեննայի Մյուզիքֆերայնը, Լոնդոնի Վիգմոր հոլը, Ցյուրիխի Տոնհալեն և այլն: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և այլ երկրներում: Համագործակցել է ամենատարբեր նվագախմբերի հետ, իսկ որպես երաժիշտ ելույթ ունեցել Գոտյե Կապյուսոնի, Մարկ Բուշկովի, Նելսոն Գորների և այլոց հետ: Բացի ակտիվ համերգային գործունեությունից՝ զբաղվում է մանկավարժությամբ:
 

Նմանատիպ նյութեր