211652_close_icon
views-count1062 դիտում article-date 21:06 23-09-2019

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղությունները և գործառույթները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից: Պաշտպանը տեղեկացրել է աշխատակազմում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժնի ստեղժման մասին ու ընդգծել դրա կարևորությունը։ Քննարկվել է մարզային նոր ստորաբաժանումների, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրագործված մի շարք ծրագրերի արդյունավետությունը: Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից և ձևավորված համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր