211652_close_icon
views-count1754 դիտում article-date 17:30 29-01-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնորհավորելով անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքների, ինչպես նաեւ անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին: Շնորհակալություն հայտնելով հյուրին շնորհավորանքի ու հետագա համագործակցության պատրաստակամության համար` Արարատ Միրզոյանն արժեւորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերակատարությունը մեր երկրում ամենատարբեր ոլորտներին առնչվող նախագծերի ծրագրերի իրականացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն ոլորտային ուղղությունները, որոնցով նպատակահարմար է զարգացնել հետագա գործակցությունը, այդ թվում` փորձագիտական աջակցությանը, Ազգային ժողովի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, խորհրդարանական դիվանագիտության եւ ընդհանուր առմամբ պառլամենտարիզմի հետագա զարգացմանը միտված քայլերը: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների աջակցության ծրագրերի համակարգումը, նպատակային հասցեականությունը:

Նմանատիպ նյութեր