211652_close_icon
views-count125145 դիտում article-date 18:38 22-09-2019

Ավտոմեքենաների ջարդ Երևանում. 48-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, այնուհետև մեկ այլ Mercedes-ի, վերջինս էլ բախվել է մեկ այլ Opel-ի. կա վիրավոր, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34/4 հասցեի դիմաց, E-350 մակնիշի 36 СQ 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel Zafira մակնիշի 35 ՏQ 109 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ Mercedes մակնիշի 88 GX 988 համարանիշի ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված Opel Zafira մակնիշի 36 FR 327 համարանիշի ավտոմեքենային: Mercedes-ի վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության՝ բժիշկների մի քանի բրիգադները: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ինչպես նաև փրկարար-հոգեբանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանեցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ: Նա բժիշկներին հայտնեց, որ ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը վատացել է: Տեղում ծառայություն են կատարում նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, և ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ ոչ կայանված Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Խ.-ն: 2 Mercedes-ներն ու Opel Zafira-ն վերածվել են մետաղե ջարդոնի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր