31483 դիտում
19:15 07-06-2017
Երևան-Վանաձոր ճանապարհին ЗИЛ-ը ավտոմեքենաների ջարդ է արել և դիմել փախուստի. վարորդներին առաջինը օգնության են հասել ոստիկանության «Հրեշտակների խմբի» ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիս 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16: 00-ի սահմաններում Երևան- Վանաձոր ավտոճանապարհի՝ Լոռու ճանշինի հարևանությամբ ЗИЛ մակնիշի 06 ԼՏ 288 համարանիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի 35 FT 694 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ЗИЛ-ի վարորդը դիմել է փախուստի, իսկ Opel-ն էլ, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ Վանաձորի ոստիկանության Հրեշտակների խմբի ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներին առաջինը օգնության են հասել ոստիկանության Հրեշտակների ծառայողները, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ տաք հետքերով հայտնաբերել են փախուստի դիմած ЗИЛ-ի վարորդին ու հայտնաբերել նրա ЗИЛ-ը:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+