2115 դիտում
16:46 12-09-2019
Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որևէ երկրին գործընկերոջ, դիտորդի կամ անդամի կարգավիճակ տալու որոշումը կայացվում է կոնսենսուսով: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/987795.html]Արմենպրես[/url]»-ը, սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու վերաբերյալ խոսակցություններին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել:
«Որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը, և սկսվում է այդ հարցի քննարկումը: Հասկանո՞ւմ եք՝ դա սխալ է: Գոյություն ունեն ընթացակարգային կանոններ, պահանջներ, որոնք ընդունել են ՀԱՊԿ-ի անդամ երկրները և որոնք պետք է անխտիր կատարվեն: Միայն դրանից հետո կարող է քննարկվել կարգավիճակի հարցը»,- ասաց Սեմերիկովը:
Նա շեշտեց, որ հատկապես կարգավիճակի հարցը ընդունվում է կոնսենսուսի խստորեն պահպանմամբ:
«Եթե չլինի ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի համաձայնությունը, բնականաբար, որոշում չի լինի: Դրա համար գոյություն ունի կանոնադրություն և պայմանագիր, որով և առաջնորդվում ենք: Դուք, երևի, մի քանի անգամ համոզվել եք. նույնիսկ տեսաք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ինչքան տևեց: Մինչև մենք կոնսենսուսի չեկանք, և բոլոր անդամ երկրները չստորագրեցին, որոշումը չկայացվեց»,- հավելեց Սեմերիկովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության դռները բաց են բոլոր երկրների համար, և յուրաքանչյուր պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ կազմակերպությունում գործընկեր, դիտորդ կամ անդամ, սակայն կան որոշակի սահմանափակումներ և դրանք բոլորը ներկայացված են նորմատիվ փաստաթղթերում:
Սեպտեմբերի 10-11-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) աշխատանքային խմբի նիստերը, իսկ սեպտեմբերի 12-ին կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների ՌՏՀՄ 17-րդ նիստը:
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
14:54 21-06-2017
ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ հարթելու ցանկություն չունի. Վ. Սեմերիկով
2642 դիտում
17:26 02-11-2018
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին. Սեմերիկով
Այս բաժնից
1039 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
814 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
889 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ