211652_close_icon

Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման արդյունավետությունը, բայց հարցը կորոշվի բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով. Վ. Սեմերիկով

views-count5781 դիտում article-date 14:09 18-11-2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է կազմակերպության քարտուղարության նոր ղեկավարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը: «ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների՝ Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած քննարկման արդյունքում մի քանի մոտեցում կա, այդ թվում և Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ նախատեսված ռոտացիոն սկզբունքի կիրառումը՝ ըստ ռուսական այբուբենի (այդ դեպքում հաջորդ երկիրը Բելառուսն է): Հենց այդ սկզբունքի մասին է ասել Ղազախստանի նախագահն՝ ամփոփելով Աստանայում կայացած քննարկման արդյունքները: Մյուս դիրքորոշումը մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչին նշանակելն է: Շատ երկրներ հարցականի տակ են դնում այդ քայլի արդյունավետությունը», - ասվում է Սեմերիկովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում: Վալերի Սեմերիկովը հավելել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը կշարունակի այս հարցի դիտարկումը կառուցողական փոխհամագործակցության և դաշնակցության ոգով: «Միևնույն ժամանակ ցանկանում եմ հատկապես շեշտել, որ որոշումն ամեն դեպքում կընդունվի ՀԱՊԿ վեց անդամ երկրի ձևաչափում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - հավելել է ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր