ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին. Սեմերիկով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթաժողովի ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Հայկական կողմն է նախաձեռնել Յուրի Գրիգորիևիչի հետկանչումը գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրանք նրան ներկայացրին, նրանք էլ հետ են կանչում: Ես չեմ բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել գագաթաժողովի ժամանակ», - նշել է Սեմերիկովը: