ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ հարթելու ցանկություն չունի. Վ. Սեմերիկով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որն այս տարի նշելու է իր ստեղծման 15-ամյակը, բարեհաջող կերպով համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, որոնց շնորհիվ լուծվում են տարբեր տեսակի անվտանգության հարցեր, սակայ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցություն արդեն երկար տարիներ չի հաջողվում ստեղծել։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նրա խոսքով՝ հյուսիսատլանտյան դաշինքը պարզապես ցանկություն չունի։
Նշենք, որ Սեմերիկով Վիեննա է ժամանել՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով համաժողովին։
ՀԱՊԿ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին, Տաշքենդում։ Կառույցի անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։