211652_close_icon
views-count2180 դիտում article-date 20:07 05-09-2019

Գտել էր, իմացել՝ ումն է, բայց չէր վերադարձրել

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը ցերեկը Հնաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա մի տղամարդ Ծաղկահովիտ-Սադունց ճամփեզրից գողացել է մի կնոջ պատկանող 10-12 ձեռք սպորտային հագուստները: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա հրավիրվել է Արագածի բաժին և տվել բացատրություն, որ գտել է պոլիէթիլենային տոպրակ՝ մանկական սպորտային հագուստներով: Տեղեկանալով, թե ում են պատկանում հագուստները՝ թաքցրել է տոպրակը գտնելու փաստը: Տուժած կինը հաղորդման մեջ նշել է, որ իրեն պատճառվել է 84 հազար դրամի վնաս: Գողոնը հայտնաբերվել է, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր