1981 դիտում
19:34 02-02-2021
Մենք ասում էինք բաներ, որոնք որպես իշխանություն չկարողացանք ապացուցել, չտեսանք՝ Սաշիկ Սարգսյանը 50-50-ի մասով քրեական գործ հարուցվեր, հասկանայինք՝ կարմիր գծերը ումն են. Թ. Թովմասյան
[url=https://www.tert.am/am/news/2021/02/02/Tovmasyan/3512634?fbclid=IwAR174y3i97fLO_gGoOjilV86HeSPZWaqPPO1cGQGwTt2GPXTKzs5qtJQrC8]Tert.am[/url]-ը գրում է. Մանվել Գրիգորյանին իմ ողջ լրագրողական գործունեության ընթացքում քննադատել եմ, երբ հայտարարեցի, որ նա պետք է ազատ արձակվի, նրան կալանքի տակ պահելով՝ ունենալու ենք երկրորդ Հաց բերողը, ինձ սվիններով են դիմավորել և ընդունել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Բոլոր մյուս գործերով, որոնք մեծ հնչեղություն ունեն, սկսած կոռումպացված չինովնիկներին վերաբերող գործերից, մինչև ամենամանր գործեր, որոնք հանրային ընկալման մեջ արդարադատության միտված դատաքննություններ են, շատ քիչ վճիռներ ունենք, որոնք օրինական ուժի մեջ են մտել և արտացոլել են իրականությունը: Օրինակ՝ մենք չտեսանք, որ Սաշիկ Սարգսյանի հիսուն-հիսունի մասով մի քրեական գործ հարուցվեր, ու հասկանայինք այդ կարմիր գծերը կամ արագաչափերն ո՞ւմն էին: Շատ պատգամավորներ ասում էին, որ Սաշիկ Սարգսյանինն են, բա ինչո՞ւ չդատվեց Սաշիկ Սարգսյան: Խնդիրը հենց դա է, որ մենք ասում էինք բաներ, որը հետո, որպես իշխանություն չկարողացանք ապացուցել. կամ մենքսխալ էինք ասում, կամ ապաշնորհ կառավարիչներ ենք, որ չենք կարողանում մեր ասածը հիմնավորել»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ այսօր ունենք մի իրավիճակ, որ մարդիկ իրենց վստահությունը տալով իշխանության ներկայացուցիչներին, բերեցին, հասցրեցին խորհրդարան և հիմա ունեն «կոտրված տաշտակ», նրանց որևէ սպասում չի իրականացել կամ իրականացել է իմիտատիվ, կամ շատ փոքր տոկոսով»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
4184 դիտում
16:54 14-03-2016
Սուտ ես ասում, սուտը դու ես ասում, ստից-մտից բաներ ես ասում. Բագրատյան-Նազարյան լեզվակռվից
10961 դիտում
09:44 15-07-2015
Նոր Խարբերդի շատ բնակիչներ ասում էին. «Անգամ Վարդավառին ջրի երես չտեսանք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
328 դիտում
16:59 13-05-2024
Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով
361 դիտում
16:22 13-05-2024
Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
310 դիտում
15:50 13-05-2024
Երևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ