Տաքսու վարորդն իր մեքենայի մեջ գտել է և վերադարձրել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի բջջային հեռախոսը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տաքսու վարորդ Սուրեն Սողոյանն իր մեքենայի մեջ գտել և վերադարձրել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի բջջային հեռախոսը, և երեկ վարորդը հյուրընկալվել է դեսպանին: Այս մասին հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
«...Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,- գրված է հաղորդագրությունում:
Ամենաուշագրավն այն է, որ Գերմանիայի դեսպանը երթևեկում է տաքսիով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]