2354 դիտում
17:33 03-09-2019
ԱԳՆ-ն հերքել է Սիրիայից զորախումբը հանելու վերաբերյալ ՀՀ-ին ներկայացված պահանջի մասին լուրը
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից:
Խնդրին Նաղդալյանն անդրադարձել է Aysor.am-ի հարցին ի պատասխան:
«Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի: Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաև այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից»,- նշել է Նաղդալյանը:
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
10:17 19-02-2014
Սուրիկ Խաչատրյանը հերքել է Հայաստանից ունեցվածքը հանելու լուրերը. Հրապարակ
1192 դիտում
09:33 04-12-2014
McDonald՝s-ը հերքել է գների բարձրացման մասին լուրը
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը