211652_close_icon
views-count1479 դիտում article-date 10:17 19-02-2014

Սուրիկ Խաչատրյանը հերքել է Հայաստանից ունեցվածքը հանելու լուրերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ձեր ունեցվածքը հանո՞ւմ եք Հայաստանից՝ հարցրինք ԵԿՄ համագումարին մասնակցող ԵԿՄ վարչության «պատվավոր» անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին։ «Սյունեցի մարդ ես, համոթ չի՞ տի հարցեր ես տալիս»։ Բա դե մամուլը գրեց, սյունեցիք էլ ասում են՝ առանց կրակ ծուխ «չիլում», գրեցին, որ գնում եք Ֆրանսիա։ «Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞, մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»։ Գորիսում եք լինում, թե՞՝ Երևանում։ «Գորիսից երեկ եմ եկել, որ համագումարին մասնակցեմ»։ Էն հանքի վարկը վերցրի՞ք։ «Հա, էլ հարց ունե՞ս»։ Չէ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր