211652_close_icon
views-count1231 դիտում article-date 08:56 29-06-2024

«Նման որոշում այս պահին չկա». ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրով ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ հրաժարվել իր դեմ ներկայացրած բոլոր հայցերից.

«Դիվանագիտական շրջանակի մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:

Դիվանագիտական շրջանակի մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարելու Ալիևի նաև այս պահանջները», – գրել էր տելեգրամյան ալիքը:
ArmLur.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու՝ արդյոք խաղաղության պայմանագրում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու պահանջ կա՞, եթե այո, ապա Հայաստանը պատրաստվու՞մ է կատարել դա։

ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, հղում արեցին ավելի վաղ՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի արված հայտարարությանը, որում ասվում էր․ «Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում»:
ԱԳՆ-ն հավելյալ մեկնաբանություն չուներ:

Ստացվում է, որ ամենևին բացառված չէ այդ հեռանկարը, ինչն էլ իր հերթին նշանակում է նաև, որ հայ գերիների հարցով, որոնք խոշտանգվել ու խոշտանգվում են Ադրբեջանի բանտերում, ՀՀ-ն միջազգային գանգատ չի ներկայացնի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր