211652_close_icon
views-count4982 դիտում article-date 22:13 01-09-2019

Անգլիա. «Արսենալը» կարողացավ փրկել խաղը լոնդոնյան դերբիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 4-րդ տուրի հյուսիսլոնդոնյան դերբին՝ «Արսենալի» և «Տոտենհեմի» միջև, արդարացրեց ակնկալիքները: Երկու թիմերն էլ խաղում էին հաղթանակի նշանաբանով: Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էր «Արսենալը», սակայն «Տոտենհեմի» հակագրոհները շատ ավելի վտանգավոր էին: Եվ աանդիպման արդեն «Տոտենհեմի» հակագրոհներից մեկն ավարտվեց գոլով. 10-րդ րոպեին աչքի ընկավ դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը: 40-րդ րոպեին Հարրի Քեյնը 11-մետրանոց հարվածով կրկնապատկեց հաշիվտ: Սակայն ընդմիջումից վայրկյաններ առաջ Ալեքսանդր Լակազետը անհատական բարձր վարպետության շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Երկրորդ խաղակեսում «Արսենալի» առավելությունն արդեն շոշափելի է: 71-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը թիմի բազմաթիվ գրոհներից մեկը ի վերջո կարողացավ վերածել գոլի՝ 2:2 և այս հաշիվը մինչև խաղավարտ անփոփոխ մնաց: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր և 67-րդ րոպեին փոխարինեց Ալեքսանդր Լակազետին, որը վնասվածք է ստացել: Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» 7 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 4 միավորով՝ 9-րդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր