Անգլիա. «Չելսիի» հերթական ֆիասկոն լոնդոնյան դերբիում. տեսանյութ
Անգլիական Պրեմիեր լիգայում շարունակվում են Լոնդոնի «Չելսիի» անհաջողությունները:
10-րդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում՝ դրամատիկ պայքարում 1:2 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին», որը Սլավեն Բիլիչի գլխավորությամբ առայժմ գերազանց է հանդես գալիս առաջնությունում:
Այս պարտությունից հետո «Չելսին» 11 միավորով 15-րդ տեղում է, իսկ ահա «Վեսթ Հեմը» վաստակեց 20 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ՝ ընդամենը մեկ միավոր զիջելով առաջատարին՝ «Մանչեսթեր Սիթիին»: Նշենք, որ «Վեսթ Հեմն» այս առաջնությունում արդեն հաղթել է «Արսենալին», «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին»:
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Վեսթ Հեմ» - «Չելսի»՝ 2:1
Մաուրո Սարատե, 17, Էնդի Քերոլ, 79 – Գարի Կեհիլ, 56