211652_close_icon
views-count5619 դիտում article-date 18:49 09-04-2016

Անգլիա. Ֆանտաստիկ դրամա լոնդոնյան դերբիում, Էնդի Քերոլը` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ

Բացառիկ դրամատիկ ստացվեց Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 32-րդ տուրի մեկնարկային հանդիպումը լոնդոնյան երկու ակումբների` «Վեսթ Հեմի» և «Արսենալի» միջև: Իր դրամատիզմով, սյուժեով, իրադարձություններով այս խաղը թերևս լավագույններից մեկն է մրցաշրջանում: «Արսենալը» 1-ին խաղակեսում վստահ մեկնարկի շնորհիվ առջևում էր 2:0 հաշվով, սակայն խաղակեսի վերջին րոպեներին «Վեսթ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսի սկզբում նաև առաջ մղեց իր թիմին: Սակայն այդ հաշիվն էլ չպահպանվեց. 70-րդ րոպեին Կոսելնին կարողացավ հավասարեցնել հաշիվը և գրանցվեց մարտական ոչ-ոքի` 3:3: Հաշիվ, որը ձեռնտու չէր թիմերին: «Արսենալը» չեմպիոնության համար պայքարում միավորներ կորցրեց, «Վեսթ Հեմը»` Չեմպիոնների լիգայի ուղեգրի: Այս խաղից հետո «Արսենալը» 59 միավորով շարունակում է մնալ 3-րդ հորիզոնականում, իսկ «Վեսթ Հեմը» 52 միովարով 6-րդն է: [b]Անգլիայի առաջնություն. 32-րդ տուր[/b] «Վեսթ Հեմ» – «Արսենալ»` 3:3 Գոլերը. Քերոլ, 44, 45+1, 52 – Օզիլ, 18, Սանչես, 35, Կոսելնի, 70
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր