211652_close_icon

Իբրահիմովիչը հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու պատրաստակամության մասին

views-count2489 դիտում article-date 16:55 28-08-2019
«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու պատրաստակամության մասին, եթե անհրաժեշտ է թիմին: «Ես հանգիստ կարող եմ խաղալ Պրեմիեր-լիգայում, և եթե «Յունայթեդը» հետաքրքրված է, ապա ես այստեղ եմ: Բայց հիմա ես խաղում եմ «Գելաքսիում», այնպես որ ներողություն եմ խնդրում: Ես վայելել եմ իմ կարիերայի եվրոպական մասը, այնտեղ 33 տիտղոս նվաճել, և հուսով եմ, որ այստեղ էլ տիտղոսների հավաքածուս կավելացնեմ: Հետո տեսնենք, թե ինչով կավարտվի իմ ճանապարհորդությունը», ասել է 37-ամյա շվեդը:

Նմանատիպ նյութեր