Շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sky Sports-ը: Իբրահիմովիչը անգլիական ակումբի հետ 1 տարվա պայմանագիր կկնքի: «ՄՅՈւ»-ի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդն արդեն ավարտել է գործարքի ձեւակերպումը, որը պետք է կայանա մինչեւ Եվրո-2016-ի մեկնարկը:
Հարձակվողը կդառնա Ժոզե Մոուրինյոյի առաջին ձեռքբերումը` որպես «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իբրահիմովիչը որոշեց չերկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: