211652_close_icon
views-count2236 դիտում article-date 15:07 27-08-2019

Հայ սակրավորները Սիրիայի Ալ-Հուսեյնիա բնակավայրում հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ն ականազերծել են 48967 քմ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի սակրավորների աշխատանքների ընթացքի մասին պատմող տեսանյութ ենք տրամադրում, որում նաև երևում է, թե ինչպես է իրականացվում հայտնաբերված ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի ոչնչացումը՝ պայթեցման եղանակով։ Ինչպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ականազերծման աշխատանքներն իրականացվում են Հալեպից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ-Հուսեյնիա բնակավայրում։ Հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ խմբի սակրավորներն ականազերծել են 48967 քմ տարածք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր