211652_close_icon
views-count1720 դիտում article-date 17:00 24-09-2019

Սիրիայում հայ սակրավորները 2 ականադաշտ են ականազերծել Ալ Հուսեյնիա բնակավայրի տարածքում

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի ընթացքում հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է հանձնել հավաստագրերը։ Համաձայն դրանց՝ համար 1 և համար 2 վտանգավոր տարածքներն ականազերծված են, մաքրված և ստուգազննված։ Հանձնման վկայականով նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը Ֆեյսբուքի էջում։ Մաքրված երկու ականադաշտերը կազմում են 90 հազար քառակուսի մետր, սակրավորներն աշխատանքների ընթացքում նշված հատվածից ավելի քան 50 հատ պատերազմի պայթուցիկ մնացորդ են հայտնաբերել։ Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և մեծագույն աջակցության համար՝ նշելով, որ պատմական օր է, որը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Միջոցառման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր