211652_close_icon

Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք

views-count1715 դիտում article-date 12:38 16-04-2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդհանուր առմամբ 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել:

Նմանատիպ նյութեր