211652_close_icon
views-count1766 դիտում article-date 21:27 23-08-2019

Զինեդին Զիդան. Մենք հույսեր ենք կապում Բեյլի հետ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որի հետ վերջին ամիսներին լարված հարաբերություններ էին ստեղծվել: «Օրերս նա լավ հանդիպում անցկացրեց: Նա իրեն լավ դրսևորեց ոչ միայն այն կոմպոնենտներում, որտեղ ուժեղ է: Նա շատ աշխատեց պաշտպանությունում: Թիմը պետք է մնա ճիշտ ուղու վրա: Ոչ միայն Գարեթը, այլև՝ մնացած բոլոր ֆուտբոլիստները: Մենք հասկանում ենք, որ պետք է կատարելագործվել և հասնել կարևոր նպատակների: Բեյլի հետ կապված իրավիճակում փոխվել է այն, որ նա մնում է, ուրիշ ոչինչ: Կարևորը, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ, մենք նրա հետ հույսեր ենք կապում: Նա ցույց է տվել, որ ուժեղ խաղացող է, և այժմ նորից դա պետք է ցուցադրի», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր