211652_close_icon
views-count2002 դիտում article-date 01:11 24-04-2014

Գյումրիում Գագիկ Ծառուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան Յուրի Վարդանյանի (ֆոտոշարք.տեսանյութ). aravot.am

Այսօր՝ ապրիլի 22-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ընդունելով ու պարգևատրելով Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին, հպարտ-հպարտ հայտարարել է . «Ես Գյումրու պատահական քաղաքապետ չեմ` մեր Արթուրը մի միավոր անգամ չզիջեց թուրքին, հալալ է գյումրեցիներին, հալալ է, հենց ձեզանով ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ Հայաստանը կարող է բարձր տեղ ունենալ աշխարհում», այս մասին գրում է [url=http://www.aravot.am/2014/04/23/453920/]aravot.am[/url]-ը: Քաղաքապետը երախտապարտ է եղել Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում 5:0 հաշվով թուրք Չենկ Իլդեմին ջախջախած ու հունահռոմեական ոճի ըմբշամարտում Եվրոպայի եռակի չեմպիոնի տիտղոսը նվաճած 22-ամյա Արթուր Ալեքսանյանին: Նշենք, որ այս սպորտաձևից բացի, գյումրեցիները հայրենիքի պատիվը բարձր են պահել նաև Իսպանիայում սամբոյի աշխարհի առաջնությանը: Գյումրեցի 9 մարզիկներից 5-ը վերադարձել են հաղթանակած: Արթուր Ալեքսանյանին 1,5 միլիոն պարգևատրելուց հետո, Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց նաև Գրիգոր Մխիթարյանին (սամբո), Լենդրուշ Զատիկյանին (սամբո), ինչպես նաև արծաթե ու բրոնզե մեդալակիրներ՝ սամբիստներ Գոռ Մայիլյանին, Միշա Նազարյանին, Սեյրան Սահակյանին, կարատեիստ Մնաց Խակաթյանին ու ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին, որը փոքր ոսկի էր նվաճել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/04/23/453920/]այստեղ[/url]: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր