211652_close_icon

«Բորուսիա»-ն մեծ հույսեր է կապում Կագավայի հետ. Վատցկե

views-count1715 դիտում article-date 18:34 01-09-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ վատցկեն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Սինձի Կագավայի վերադարձը բոլորին օգտակար կլինի: Նա հույս է հայտնել, որ ճապոնացին կրկին կսկսի ցուցադրել իր լավագույն խաղը: «Կագավան տեխնիկապես շատ ուժեղ և ստեղծագործ ֆուտբոլիստ է: Սինձին շատ էր ցանկանում վերադառնալ «Բորուսիա»: Համոզված եմ, որ նա կվերադառնա իր նախկին խաղամակարդակին: Մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ»,- ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր