211652_close_icon

Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը. «Կոմերսանտ»

views-count10761 դիտում article-date 15:46 21-08-2019
ՌԴ քննչական կոմիտեի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ՝ հիմնավորելով, որ հոր կողմից աղջիկներին խոշտանգումներ և սեռական ոտնձգություններ են եղել: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թերթը նշում է, որ հոր կողմից բռնություն գործադրելու փաստերը քննությունը հաստատել է: Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այս հանգամանքը կօգնի նրանց ապացուցել, որ հուսահատ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և, հետևաբար, նրանց քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Ըստ «Կոմերսանտ» -ի աղբյուրների` Քննչական կոմիտեն նման որոշում էր կայացրել հուլիսի վերջին, սակայն գործին մասնակցող փաստաբաններին այն պաշտոնապես հանձնվել է վերջերս:

Նմանատիպ նյութեր