8334 դիտում
20:30 25-07-2015
Երևանաբնակ քույրերը պնդում են, որ եղբոր որդին իրենց տանից դուրս է հանում և օգնություն են խնդրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ավան 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 5 տան բնակիչներ քույրեր 55-ամյա Գոհար Ասատրյանին և 49-ամյա Սուսաննա Ղալակչյանի տունը եղբոր որդին քանդում է եւ պահանջում լքել տարածքը:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին քույրերը: Նրանք պատմեցին որ 1960 թվից բնակվել են նշված հասցեում, սակայն չեն կարողացել ձեռք բերել սեփականության վկայական:
Քույրերը հայտնեցին որ իրենց հարազատ եղբոր Արայիկ Ասատրյանի որդին 39-ամյա Գեղամ Ասատրյանը անօրինական ճանապարհներով սեփականաշնորհել է իրենց տունը։
Ավելին այսօր՝ հուլիսի 25-ին, բանվորներ է բերել տունը քանդելու համար և պահանջում է որպեսզի քույրերը դուրս գան տնից: «Մենք գնալու տեղ չունենք, դիմելու ենք դատարան օրենքի բոլոր մարմիններին որպեսզի մեր իրավունքները պաշտպանենք, մենք տարիներով բնակվել ենք մեր տանը, այդ տունը պատկանում է մեզ»,- նշեցին քույրերը եւ պատկան մարմիններին խնդրեցին պաշտպանել իրենց իրավունքները:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+