211652_close_icon

Մոսկվան «Գազպրոմ»-ին 25 մլրդ ռուբլի կվճարի՝ որպես Բելառուսի համար գազի գնի զեղչի դիմաց փոխհատուցում. «Կոմերսանտ»

views-count4550 դիտում article-date 17:15 11-10-2016
Ռուսաստանն այս տարի «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը մոտ 25 միլիարդ ռուբլի կվճարի, իսկ հաջորդ տարի՝ ևս 56 միլիարդ՝ որպես Բելառուսի համար գազի գնի զեղչի դիմաց փոխհատուցում, գրում է «Коммерсант»-ը: Նշվում է, որ Բելառուսը կմարի 300 միլիոն դոլարի պարտքը, իսկ գազի՝ ռուբլիով գինը հետադարձ կարգով հուլիսի 1-ից կնվազի 30 տոկոսով: Այդկերպ Մինսկն այս տարի կխնայի մոտ 25 միլիարդ ռուբլի: Գազի գնի նվազման դիմաց Բելառուսը պարտավորվել է չեղյալ համարել երկրի տարածքով ռուսական նավթի տարանցման համար բարձրացված տոկոսադրույքը: Բացի այդ, ինչպես նշում են լրատվամիջոցի աղբյուրները, Մինսկը խոստացել է ստորագրել երկու երկրների միասնական էներգետիկ շուկայի ստեղծման մասին համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր