211652_close_icon
views-count18013 դիտում article-date 10:23 05-06-2017

Արարատի մարզում բնակվող մայր և որդի Մկրտումյանները, իրենց ազգականներից մեկի խաբեության զոհը դառնալով, կորցրել են բնակարանը. նրանք խնդրում են իրավապահ մարմինների ուշադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Ջուլիետա Մկրտումովան իր որդու` Կամո Մկրտումյանի հետ միասին իր ազգականներից մեկի խարդախության պատճառով այժմ վարձով է բնակվում: 2010 թվականին Ջուլիետայի առողջական վիճակը վատանում է և վիրահատության համար անհրաժեշտ գումարի համար դիմում է իր ազգականներից մեկին՝ ոմն Ռիտային, ով համաձայնում է օգնել: Բարեբախտաբար, ամեն բան հաջող է անցնում. Ջուլիետան որոշում է խանութը ոտքի կանգնեցնելու և Ռիտայի պարտքը մարելու համար վարկ վերցնել և, քանի որ ինքը «սև ցուցակում էր», իրեն վարկ չէին տալիս, գյուղապետը խորհուրդ է տալիս տունը գրանցել այդ նույն ազգականի անունով և նրա անունով վարկը ձևակերպել: Երկկողմ համաձայնություն է ձեռք բերվում, և նոտարական հաստատումով տունն անվանափոխվում է: Հետո, երբ պետք է Ռիտայի հետ գնային վարկը վերցնելու, հանդիպում են գյուղապետարանում, և վերջինս առաջարկում է` տունը վաճառել և ավելի փոքր տուն գնեն, իսկ մնացած գումարով Ջուլիետան պետք է վճարեր Ռիտայի պարտքը և խանութը ոտքի կանգնեցներ: Ջուլիետան համաձայնվում է։ Տունը վաճառքի է հանվում, հայտնվում է մեկը, ով ցանկանում է իրենց նշած գումարով տունը գնել, սակայն պատահում է այն, որ Ռիտան հրաժարվում է տունը վաճառել, ասելով, թե՝ իմ տունը չէ, ես տունը չեմ վաճառում: Հետո Ջուլիետան հուսահատված դիմում է ոստիկանություն, իսկ Ռիտան նրան ասում է` ես քեզ խաբել եմ և տունը ձեռքիցդ վերցրել եմ»: Գործը գնում է դատարան և Մասիսի դատարանում տարիներ շարունակ քննվում: Վճիռը կայացնում են, և Ջուլիետան իր որդու հետ զրկվում է բնակարանից: Վերջինս բողոքարկում է վերաքննիչ դատարան, և սույն թվականի հունիսի 8-ին կարդացվելու է վճիռը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ջուլիետան ասաց, որ 6 տարի է, տանջվում է այդ անօրենների ու խարդախների ձեռքից, որ, ըստ իրենց, օգտվեցին իր կարիքավոր վիճակից և խաբելով տունը ձեռքից վերցրին: Վերջում նա խնդրեց իրավապահ մարմինների ուշադրությունը սևեռել այս գործին և պնդեց, որ իրեն խաբել է իր ազգականը: Լուսանկարները և տեսանյութը ՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր