211652_close_icon
views-count3178 դիտում article-date 22:30 19-08-2019

Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են: Օգոստոսի 16-ից 19-ը սպասարկվող վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները: Տարբեր արարքների համար ոստիկանության բաժին բերվել կամ բերման են ենթարկվել մի քանի անձինք: Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտող, միտումնավոր խախտումներ կատարող և երթևեկության մյուս մասնակցիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող օրինախախտ վարորդներ: Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ. որոշ դեպքերով էլ՝ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր