46315 դիտում
01:02 07-06-2014
Կրակոցներ՝ Քանաքեռ-Զեյթունում, ըստ հավաքվածների, հեղինակը Երևանի քաղաքապետի խորհրդականի, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել են կրակոցներ:
Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ուլնեցու փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «պապայի բալաների» սիրած «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ:
Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ:
Այս պահին օպերատիվ քննչական խմբերը բաժանվել են մի քանի մասի, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կրակոցներ արձակած անձին, կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը՝ ժամանել է նաև վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը մի քանի ոստիկանների հետ ճշտում են, թե արդյոք՝ կրակոցների արդյունքում տուժած քաղաքացիներ կան, թե՝ ոչ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում են, որ կրակոցները արձակել է Արայիկ Քոթանջյանի որդին, ում ոստիկանները որոնում են:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտության վարչության քրեագետները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Պորշ Կայեն» մակնիշի 80 TT 600 համարանիշի ավտոմեքենայի մեջից օպերատիվ քննչական խումբը հայտնաբերեց փայտյա մահակ:
***
01:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի օգտագործմամբ) հատկանիշներով և մինչև այս պահը ոստիկանների հետ դեպքի վայրում է գտնվում վարչական շրջանի դատախազը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)