163913 դիտում
16:00 14-07-2015
Հրազենով կատարված սպանություն՝ Քանաքեռ-Զեյթունում. սպանվել է «Չուգուն» մականվամբ հեղինակությունը. հավաքվածները նշում էին, որ այն կատարել է ԱԺ պատգամավորի տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան փողոցից հրազենային վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 30-35 տարեկան մի տղամարդ, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Այս պահին նշված փողոց է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ տեղի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչականն կոմիտեի Երևանի քննչական վարչության քննչական բաժնի խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը հեղինակություն համարվող 35-ամյա Արթուր Հովհաննիսյանն էր, ով հայտնի էր «Չուգուն» մականվամբ:
Տիգրանյան 5 շենքի 3-րդ մուտքի դիմաց հայտնաբերվել է Toyota մակնիշի 30 RR 333 համարանիշի ավտոմեքենան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության խումբը՝ դատախազ Հայկ Ասլանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանությունը կատարվել է Ա. Հովհաննիսյանի կնոջ և երեխայի աչքի առաջ:
Այս պահին դեպքի վայրում զննության աշխատանքներ են կատարվում, որը ղեկավարում է Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մկրտչյանը, ովքեր ոստիկանության փորձաքրեագետների հետ զննում են նշված Toyota մակնիշի ավտոմեքենան: Սպանության վայրում հայտնաբերվել է նաև հրազենից արձակված 4 հատ պարկուճ և 1 գնդակ:
Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ սպանվածը եղել է իր աներձագի հետ և նրան սպանել է հայտնի գործարարներից Ազգային ժողովի պատգամավորի տղան, այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+