42857 դիտում
20:30 27-01-2016
Արտակարգ դեպք Քանաքեռ-Զեյթունում. բազմահարկ շենքի բետոնե ծածկը պոկվել և ընկել է. բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք. քաղաքային իշխանությունները պետք է հետևություն անեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սուրենյան փողոցի թիվ 1 բազմահարկ շենքի 1-ին մուտքի բետոնե հսկայական ծածկը պոկվել և ընկել է աստիճանավանդակի վրա:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երջանիկ պատահականությամբ, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն մուտքը քաղաքացիների համար դարձել է դժվարանցանելի:
Օպերատիվորեն ժամանել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին` 1982 թ.-ին և այն պանելային է: Փլուզման հետևանքով վնասվել է շենքի նկուղային դիմային պատը:
Գրեթե 2 ժամ պահանջվեց, մինչև ժամանեցին համատիրության աշխատակիցները, ովքեր փրկարարների և բնակիչների հետ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ փլուզված բետոնե ծածկը հեռացրեցին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ եթե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատասխանատուները հետևություններ չանեն ու իրենցից վտանգ ներկայացնող բետոե ծածկերը չվերանորոգեն, ապա չի բացառվում, որ նման դեպք կրկնվելու դեպքում` կունենան վիրավորներ կամ զոհեր:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
36363 դիտում
10:08 08-03-2021
Արտակարգ դեպք Երևանում. հսկայական ծառը պոկվել և ընկել է մարկետի տանիքի վրա՝ վնասելով ծածկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ