Սիդնեյում հոգեբուժարանից փախած դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա. կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի կենտրոնում դանակով զինված 21-ամյա տղամարդը հարձակվել է անցորդների վրա, հայտնում է Sydney Morning Herald թերթը։
Հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից առնվազն մեկ կին է մահացել, ևս մեկ կնոջ վիճակը գնահատվում է ծանր։
Հանցագործին բռնել են անցորդները, ովքեր օգնում էին ոստիկաններին։ Թերթի տվյալներով՝ տղամարդը Մերթ Նեյն է, նա, իբրև թե, իմացել է այն կնոջը, ում սպանել է։
Ավելի ուշ պարզվել է, որ նա փախել է հոգեբուժարանից։