Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է դպրոցականների վրա. կա 7 զոհ, 12 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Չինաստանի Շենսի նահանգի Յույլին քաղաքում  27-ամյա տղամարդը դանակահարել է դպրոցից տուն վերադարձող աշակերտների: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած դպրոցականներից  5-ը աղջիկ են, 2-ը՝ տղա: Դանակահարության հետևանքով կա ևս 12 վիրավոր:
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է: 
Պարզվում են միջադեպի հանգամանքները:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


