211652_close_icon

ԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 5 զոհ

views-count511 դիտում article-date 12:44 25-02-2026
Անհայտ տղամարդը փետրվարի 24-ին Վաշինգտոնի նահանգում դանակով հարձակվել է մարդկանց վրա. հինգ մարդ զոհվել է, այդ թվում՝ հարձակվողը: Այդ մասին ասվում է Փիրսի շրջանի ոստիկանության մամուլի տեղեկագրում։

Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ի առավոտյան։ Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն տնից, ուր եկել էր 32-ամյա տղամարդը՝ խախտելով շփումների արգելման մասին դատական որոշումը։ Սակայն դատարանի հրամանը ուժ չի ունեցել, քանի որ այն չէր հանձնվել հարձակվողին, հաստատել են ոստիկանության աշխատակիցները:

Մի քանի վկան տեղական ժամանակով ժամը 9:30-ին հայտնել են, որ մի տղամարդ դանակով հարվածներ է հասցրել (մարդկանց) տնից դուրս», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի տեղեկագրում հստակեցվում է, որ ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և սպանել նրան։ Միջադեպի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ հարձակվողը, մահացել են տեղում, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։

Նմանատիպ նյութեր