Կանադայում դանակով զինված տղամարդը հարձակվել է դպրոցի վրա. աշակերտների մեջ կա 1 զոհ, 1 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Կանադական Աբոթսֆորդ քաղաքում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է դպրոցի վրա, ինչի հետևանքով 1 աշակերտ զոհվել է, մյուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է LifeNews-ը ՝ հղում կատարելով CBC հեռուստաընկերությանը: 
Դանակահարված վիրավոր աշակերտը գտնվում է հիվանդանոցուն: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն: 
Դեպքից անմիջապես հետո տեղի ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Այս պահին ԶԼՄ-ներին հայտնի է, որ երիտասարդ տղամարդը հնարավոր է չի սովորել այդ դպրոցում և չի ճանաչել իր զոհերին: 
Ոստիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառները:
Ներկայացնում ենք տեսանյութը: 
 
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


