211652_close_icon
views-count3303 դիտում article-date 20:11 11-08-2019

«Արսենալը» հաղթանակով մեկնարկեց ԱՊԼ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 1-ին տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Լոնդոնի «Արսենալին»: «Սենթ Ջեյմս Պարկ»-ում կայացած խաղում հաղթական գնդակը 58-րդ րոպեին խփեց «Արսենալի» գլխավոր հարձակվող և ռմբարկու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 84-րդ րոպեին: Երկրորդ տուրում «Արսենալը» օգոստոսի 17-ին սեփական հարկի տակ ընդունելու է «Բերնլիին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր