211652_close_icon
views-count16832 դիտում article-date 20:48 13-05-2018

«Արսենալը» ԱՊԼ-ի վերջին տուրը և Վենգերի վերջին խաղն ավարտեց հաղթանակով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2017/18 մրցաշրջանը, որի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»: Միակ գոլն առաջին խաղակեսի վերջում խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Այս հանդիպումը մարզական առումով նշանակություն չուներ թիմերի համար. «Արսենալը» 63 միավորով մնաց 6-րդ տեղում և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր և հանդես եկավ առանց փոխարինման: Սակայն այս խաղը պատմության մեջ կմտնի, քանի որ վերջինն էր «Արսենալի» լեգենդար մարզիչ Արսեն Վենգերի համար: 22 տարի լոնդոնյան ակումբը ղեկավարելուց հետո ֆրանսիացի մասնագետը հրաժեշտ տվեց թիմին: Վենգեր «Արսենալի» նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում: Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում): Խաղից հետո տեղի ունեցավ Վենգերի հրաժեշտի հուզիչ արարողությունը: [b]Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր [/b] «Հադերսֆիլդ» - «Արսենալ»՝ 0:1 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 38
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր