«Արսենալը» ԱՊԼ-ում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»:
Սա Ունաի Էմերիի թիմի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր ԱՊԼ-ում՝ մեկնարկային երկու պարտություններից հետո. «Մանչեսթեր Սիթիից» (0:2) և «Չելսիից» (2:3):
Այս հաղթանակից հետո «Արսենալը» բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» (10 միավոր) և հավասարվելով «Տոտենհեմին» (12 միավոր):
Նշենք, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: