211652_close_icon
views-count8102 դիտում article-date 23:27 01-08-2019

«Փյունիկը» Եվրոպայի Լիգայում պատմություն կերտեց՝ դուրս գալով երրորդ փուլ. մեզ հյուր կգա անգլիական «Վուլվերհեմփթոնը»

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում չեխական «Յաբլոնեցը» սեփական հարկի ընդունել էր Երևանի «Փյունիկին»: Առաջին հանդիպումը Երևանում ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 2:1, ինչը նշանակում էր, որ չեխական թիմին հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր ընդամենը մեկ գոլ: Սակայն Ալ. Թարխանովի թիմը ամբողջ խաղի ընթացքում հերոսաբար պաշտպանվում էր՝ ընթացքում ձեռնարկելով սուր հակագրոհներ: Հատկապես խաղավերջում դաշտի տերերի ճնշումը հասավ իր գագաթնակետին, մանավանդ, երբ 87-րդ րոպեին խաղադաշտից հեռավեց Էրիկ Վարդանյանը: Սակայն ընդամենը մեկ րոպե կարմիր քարտ ստացավ նաև «Յաբլոնեցի» պաշտպան Բրեկան: Խաղի ավելացված ժամանակում չեխերը անընդհատ գրոհում էին, սակայն «Փյունիկը» կարողացավ դիմանալ և այդպես էլ ի դարպասները անառիկ պահեց՝ 0:0: Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «Փյունիկը» հաղթեց 2:1 և դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ, ինչը ինքնին բացառիկ նվաճում է: Եվ այժմ մեր թիմին հաջորդ փուլում՝ եվրոգավաթներում հայկական ակումբների պատմության մեջ առաջին անգամ մրցակից է լինելու անգլիական թիմ՝ «Վուլվերհեմփթոնը», ինչը մեծ նվեր է հայ երկրպագուներին:

Նմանատիպ նյութեր