Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» նույնպես պատմություն կերտեց
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» Վ. Սարգսյանի անվան ստադիոնում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Չերնոգորիայի «Սուտյեսկայի» հետ:
Առաջին խաղում հայկական թիմը հաղթել էր 1:0 հաշվով և երկու հանդիպումների արդյունքով դուրս եկավ հաջորդ փուլ:
Սա պատմական պահ է հայկական ֆուտբոլի համար: Առաջին անգամ միանգամից երկու հայկական ակումբ դուրս եկան եվրագավաթների երրորդ փուլ. երեկ հաջողության էր հասել Երևանի «Փյունիկը»:
Նշենք, որ երրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի ռումինական Կլուժը: