Եվրոպայի լիգա. «Փյունիկը» պատմական հաղթանակ տարավ և դուրս եկավ երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Վ. Սարգսյանի անվան ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց ղազախական «Տոբոլին»:
Միակ և հաղթական գոլի հեղինակ 83-րդ դարձավ Կոնատեն:
Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով, ընդհանուր հաշիվը դարձավ 2:2, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ պայքարը կշարունակ «Փյունիկը»:
Սա պատմական հաղթանակ էր: «Փյունիկը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների 3-րդ փուլ: