211652_close_icon
views-count2525 դիտում article-date 17:19 22-07-2019

Եվրոպա լիգայի վիճակահանություն. «Փյունիկի» մրցակիցը կարող է դառնալ անգլիական «Վուլվերհեմփթոնը»

Շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Երևանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը» ևս իմացել են իրենց հավանական մրցակիցներին: «Փյունիկը», չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Կրուզադերս» (Հս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: «Փյունիկ»-«Յաբլոնեց» զույգի հաղթողը երրորդ տուրի առաջին հանդիպումը կանցկացնի տանը: Իսկ «Ալաշկերտը» ռումինական «Ստյաուայի» արգելքը երկրորդ տուրում հաղթահարելու դեպքում կմրցի «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) - «Օրդաբասի Շկիմենտ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ: «Արարատ-Արմենիան» Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Սաբուրտալո» (Վրաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 15-ին:

Նմանատիպ նյութեր