1297 դիտում
12:39 30-07-2019
Չինաստանը և ԱՄՆ-ն վերսկսում են առևտրային բանակցությունները
Չինաստանը և ԱՄՆ-ն ավելի քան 2 ամսվա դադարից հետո այսօր վերսկսում են առևտրային հարցերով բանակցությունները, հաղորդում է [url=http://www.xinhuanet.com/english/2019-07/30/c_138269078.htm]Xinhua[/url] գործակալությունը:
Սա խորհրդակցությունների 12-րդ փուլը կլինի, որն այս անգամ կանցկացվի Շանհայում և կտևի երկու օր՝ հուլիսի 30-ից 31-ը:
Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցի ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ֆինանսների նախարար Սթիվեն Մունչինը: Չինական պատվիրակությունը կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն:
«Եթե Վաշինգտոնը դեռ պատրանքներ ունի, թե Պեկինը ինչ-որ կերպ կզիջի և ինքնիշխանության և իր հետ կապված այլ հարցերի մասով փոխզիջման կգնա՝ հանուն համաձայնության ձեռքբերման, ապա գործարքը լավը չէ»,- ասել են չինացի պաշտոնյաները:
Հիշեցնենք, որ առևտրային հարցերով բանակցությունների վերսկսման մասին համաձայնությունը երկու երկրների միջև ձեռք էր բերվել հունիսին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի միջև G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ:
Բանակցությունների մայիսյան փուլից առաջ, որը ձախողվել էր, Թրամփը բարձրացրել էր Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, որոնց ընդհանուր արժեքը 200 մլրդ դոլար էր կազմել, ինչպես նաև ևս 300 մլրդ դոլարի մաքսատուրքեր պատրաստելու հրաման էր տվել:
Նմանատիպ նյութեր
2048 դիտում
16:45 19-02-2015
Իրանը վերսկսում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները
3263 դիտում
13:52 12-04-2018
Չինաստանը խոստացել է ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը» մինչև վերջ տանել
3782 դիտում
12:17 22-09-2018
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը